Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վիկտոր Դալլաքյանը՝ ԱԺ նախագա՞հ

Վիկտոր Դալլաքյանը՝ ԱԺ նախագա՞հ
14.10.2016 | 00:56

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի հրաժարականներն ու հայտարարությունները քաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեմաներից են։ Ձևավորման փուլում գտնվող նրա հիմնած քաղաքական ուժի ու ենթադրյալ համախոհների առնչությամբ հարցականները շատ են, այլ խոսքով, ինտրիգը պահպանվում է։
Վիկտոր Դալլաքյանը գլխավոր անակնկալը պահել է հաջորդ ասուլիսի համար, որի ընթացքում նաև կբացահայտվի, թե ինչ կուսակցություն է ստեղծում։ Մեր տեղեկություններով, խոսքը նոր քաղաքական ուժի մասին չէ, իսկ թե ինչ լուծում է գտել նախկին խորհրդարանականը, ինչպես ինքն է ասում, հաջորդ ասուլիսի թեմա է։ Որ թիմն է միանում նրան, կամ ինչ ուժի է ինքը միանում, չհաջողվեց ճշտել, բայց որ հետաքրքիր զարգացումներ են լինելու, կասկած չունենք։ Մինչ այդ, մեկ ինտրիգային «տեսլական» ևս։


Լուրեր են շրջանառվում, թե Ազգային ժողովի ապագա նախագահը Վիկտոր Դալլաքյանն է լինելու, լրագրողներս էլ, փաստորեն, զրկվելու ենք «նյութի» անսպառ աղբյուրից՝ Գալուստ Գրիգորիչի դարակազմիկ մեկնաբանություններն «ըմբոշխնելու» հաճույքից։ Բայց կա մի «սփոփանք». եթե այս լուրն իրականություն դառնա, ԱԺ նախագահ է լինելու 83 օրենքների հեղինակ, համարյա «կոմսոմոլ», «սպորտսմեն» և, վերջապես, «սիրուն տղա» Վիկտոր Դալլաքյանը։ Տեսնես՝ խորհրդարա՞նն ինչ պատկեր կունենա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ